Часто задаваемые вопросы
Դեռ մտածու՞մ ես մասնակցել թե ոչ։ Իհարկե որոշողը միայն դու ես, սակայն հիշիր որ իրականում կասկածելի ոչինչ չկա։ Ի՞նչ վտանգ կարող է պարունակել խաղարկությանը ձեր մասնակցությունը։ Գովա՞զդ կուղարկեն ձեզ։ Չվճարեն ձեր շահած գումա՞րը կամ կողմնապահությու՞ն անեն։ Ի՞նչ կարող է լինել՝ նույնիսկ մտքովս այլ բան չի անցնում։ Մենք բազմիցս նշել ենք, որ դա բացառված է և մենք երաշխավորում ենք կանոնների պահպանումը։ Շահած համարից բացի բոլոր համարները անխտիր հեռացվում են համակարգից՝ ավտոմատ կերպով։ Դուք հաջորդ ամիս նորից պետք է մուտք գործեք և մուտքագրեք այն։
Մենք չգիտենք և չենք կարող իմանալ թե ո՞վ է մուտքագրված հեռախոսահամարի տերը։ Շահելուց կամ մուտքագրելուց հետո մենք բացարձակ չենք շփվում հեռախոսահամարը օգտագործողի հետ։ Ուղղակի վճարում ենք հաղթողին, կայքում տեղադրում անդորրագիրը և վերջ։
Պրոյեկտի հիմնական գաղափարներից մեկը այն է, որ բացառվեն անձնական շփումները՝ համակարգը աշխատի ավտոմատ կերպով։ Ուղղակի դուք ստանում եք անվճար հնարավորություն յուրաքանչյուր ամիս լիցքավորելու հեռախոսը։ Մենք փորձում ենք գումար վաստակել ձեր այցելություններից՝ գովազդ ցուցադրելով։ Կարծում եմ արդար է։ Որպեսզի մենք կարողանանք ուղղակի փակել արդեն արված ու արվող ծախսերը բավականին մեծ գումար և ծամանակ պետք կլինի։ Այնպես որ վաղաժամ է խոսել պրոյեկտի որևիցե օգուտի մասին։ Դուք ձեր այցելություններով միայն կարող եք օգնել մեզ այդ հարցում։
Կազմակերպիչների կողմից այս պրոյեկտի վրա ծախսվել և շարունակում են ծախսվել մեծ գումարներ։
Օրինակ․
- պրոյեկտի պատրաստման գումար
- հոսթինգ ծառայության և դոմեն անվան գրանցման տարեկան գումարներ
- անվտանգության, տեխնիկական աջակցության և շահագործման ծախսեր
- ամսեկան վճարումների ծախսեր և այլն
Նպատակը կայքի այցելությունների ավելացումն է, որպեսզի գովազդատուները ցանկանան գովազդ տեղադրել կայքում։ Ծախսերի վճարումները և շահույթը պետք է գոյանա այդ գումարներից։ Պրոյեկտի հաջողության պարագայում վճարումները աստիճանաբար ավելանալու են։
Ամիսը վերջանալուց հետո, հաջորդ ամսվա 1-ին կայքում ցուցադրվում է նախորդ ամսվա շահած հեռախոսահամարը։ Հեռախոսահամարը չի ցուցադրվում ամբողջությամն քանի որ շատերը չեն ցանկանա, որ իրենց անձնական հեռախոսահամարը երևա կայքում։ Այդ պատճառով էլ շահող հեռախոսահամարի 2 թիվ ծածկում ենք։ Դուք կարող եք տեսնել արդյո՞ք բաց թվերը համընկնում են ձեր հեռախոսահամարի թվերի հետ։ Եթե այո, ապա բավականին մեծ հավանականություն կա, որ դուք եք շահողը։ Սակայն հաստատ իմանալու համար կստանաք շահած գումարը ձեր հեռախոսահամարին։
Շահած գումարը, առանց բացառության, տրամադրվում է միայն շահողի մուտքագրած հեռախոսահամարը լիցքավորելու միջոցով։ Փոխանցման այլ տարբերակներ չեն կարող լինել։ Միևնույնն է պիտի գումար հատկացնեյիք և լիցքավորեյիք ձեր հեռախոսը։ Շահելով լիցքավորում և չծախսելով այդ գումարը կստացվի, որ այդ գումարը ստացաք առձեռն։
Գրանցված հեռախոսահամարները պահպանվում են տվյալների բազայում մինչև խաղարկության օրը։ Այդ օրը համակարգը պատահականության սկզբունքով ընտրում է մեկ հեռախոսահամար և պահպանելով այն ամբողջովին հեռացնում է նախորդ ամսվա պահպանված բոլոր հեռախոսահամարները։ Նոր ամսվա հեռախոսահամարները ավելանում են մինչև խաղարկության օրը։ Մենք ձեր նման ենք իմանում շահած հեռախոսահամարը՝ կայքից։ Իմանալուց հետո պետք է փոխանցենք այդ գումարը շահողի հեռախոսին։